Сайт создан на платформе Nethouse. Хотите такой же?
Владельцу сайта

Արեգակ և աստղեր

 16.05.2018


Արեգակ եվ աստզեր
Արեգակի կառուցվածքը եվ ֆիզիկական բնութագրերը: Արեգակի ակտիվության պարբերական բնութը
Արեգակը մեզ ամենամոտ աստզն է:Այն հսկայական շիկացած գազային գունդ է, արեգակային համակարգի կենտրոնական մարմինը, որտեզ կենտրոնացած է այդ համակարգի զանգվածի գրեթե 99,8%-ը: Արեգակի ձգոզության շնորհիվ են մոլորակները, աստղակերպերը,թզուկ մոլորակները, պարբերական գիսավորները պտտվում նրա շուրջը: Արեգակն իր պայծառությամբ ավելի քան տասը միլիարդ անգամ գերազանցում է երկնքի ամենապայծառ Սիրիուս աստղին: Արեգկի շառավիղը՝ R= 696000 կմ, զանգվածը՝ M= 2x10 30 կգ: Միջին խտությունը 1410 կգ/մ3 է, իսկ ազատ անկման արագացումը՝ 274 մ/վ2: լրիվ ճառագայթման հզորությունը կամ լուսատվությունը 3,86x10 26 վտ է: Արեգակի ճառագայթման էներգիայի քանակությունը բնութագրվում է արեգակնային հաստատունով,որը որոշվում է 1 վայրկյանումերկրի մթնոլորտի արտաքին սահմանի 1մ2 մակերեսին ուղղահայաց ընկնող արեգակնային էներգիայով և 1360 վտ/ մ2 է:մակերևույթի ջերմաստիճանը 6000կ է, տարիքը՝ 5 միլիարդ տարի (նկ.33): Արեգակի լուսարձարկող տեսանելի մակերևույթն անվանում են լուսոլորտ վորից վեր կա սև 2 շերտ՝ գունոլորտը և արևապսակը: Այս շերտերի միջև կտրուկ սահմաններ չկան: Լուսոլորտի հաստությունը 350 կմ է: Դրանով է որոշվում արեգակի սկավառակի դիտվող սահմանը: Սկավառակի պայծառությունը նկատելիորեն նվազում է կենտրոնից դեպի եզրերը: Անզեն աչքով նայելիս արեգակի սկավառակը մեզ համասեռ է թվում: Սակայն աստղադիտակներով ստցված լուսանկարներում երևում են բազմաթիվ մանր, պայծառ անհամասեռություններ՝ երիզված փոքր-ինչ մութ շերտերով: Դրանք արեգակի սկավառական հատիկավոր կառուցվածքի տեսք են տալիս (նկ.34): Հատիկների չափերը հասնում են մինչև 1000 կմ-ի, իսկ կյանքի տևողությունը՝ 7-10 րոպեի: